12 03 2024

Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մարտի 15-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բաքվի հանդիպումը կլինի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպման օրակարգը չի հայտարարվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ