Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վերջիններս այցելել են նաև օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի), ծանոթացել են Վարանդայի զարգացման գլխավոր հատակագծին։
«Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսքը, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզները և նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում կառուցում է 38 բազմահարկ շենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը