Դիմելով քաղաքացիներին «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց.
«Ինքնաբուխ հավաքվելու հնարավորություն կա։ Քաղաքացիները վաղը առավոտ ժամը 10-ի նիստից առաջ կարող են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, ձևավորել ամոթի միջանցք և նրանք ովքեր կգնան էվեարկության մասնակցել և այնպես անել, որ տրանսպորտի թանկացման այդ որոշումը անցնի, դրանց ամոթի միջանցքով անցկացնեն։ «Մայր Հայաստան»-ի քաղաքականությունը հետևյալն է․ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց նախ իրազեկենք և երկրորդը՝ թույլ չտանք այդ թանկացումները։ Թանկաացումները սպասվում են սեպտեմբերի 1-ից։ Քանի որ մեր ժողովուրդը մի քիչ նատուրալիստ է, այսինքն մինչև անմիջապես չի լինում՝ չի արձագանքում, մենք այդ նախապատրաստական փուլը տանելու ենք։ Եթե հիմա լինի ընդվզում, շատ լավ, մենք կգլխավորենք այդ պրոցեսը։ եթե հիմա չի լինի այդ ընդվզումը, իսկ մենք կոչ ենք անում, որ մարդիկ հավաքվեն, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք սեպտեմբերյան այդ պրոցեսներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը