Այսօր՝ մարտի 11-ին, ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց․
«Կապանի օդանավակայան դուք չե՛ք կարող իջնել, որովհետև ստորագրել եք, էդտեղ դելիմիտացիա է արված, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին մի զգալի հատված Վաղարշակ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ համաձայնեցված, ստորագրել է Ադրբեջանի հետ, Կապան քաղաքը չկա ըստ էության։ Ցանկացած պահի առավոտյան մեզ ասելու են՝ փակ է այլևս Կապանի մուտքը, իսկ եթե Կապանի մուտքը փակվեց, կփակվի մուտքը դեպի հարավ՝ Մեղրի, Քաջարան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը