Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը, այս տարի Հայստանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստ տեղի ունենալո՞ւ է, թե ոչ: Այս մասին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ես կարծում եմ՝ ԵԱՏՄ բլոկում մենք բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն: ԵԱՏՄ-ն բավականին մեծ հնարավորություններ է մեզ համար ընձեռել եւ ընձեռում առնվազն վերջին տարիներին մեր տնտեսական քաղաքականության արդյունքում: Հայաստանը ԵԱՏՄ կնոնադրությամբ եւ ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է եւ կատարելու է իր պարտականությունները»,- պատասխանեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը՝ չստանալով սպառիչ պատասխան, ևս մի քանի անգամ կրկնեց հարցը. «Ի վերջո, Հայաստանում այս տարի ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստ լինելո՞ւ է, թե չի լինելու: Վլադիմիր Պուտինը Հայաստան գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ, որովհետև Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը