09 03 2024

Ադրբեջանը չի ֆիքսում սահմանները, որոնցով ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աննա Գրիգորյան



«Միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելը միջազգային նորմ է, ՄԱԿ-ի կանոնադրության նորմ է: Մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունները, այդ երկրներն էլ ճանաչում են՝ մերը: Ի՞նչն է թակարդը. Երբ հերթը հասնում է, թե այդ տարածքային ամբողջականությունները ո՞ր սահամաններում է, որտե՞ղ է սկսվում և ավարտվում, այս իշխանությունն ասում է. «դե լավ, Ադրբեջանն ասել է դա հետ իրար հետ կքննարկենք»: Այստեղ է թակարդը»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի չի ֆիքսում այն սահմանները, որոնցով ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Այս փաստաթղթում որևէ ֆիքսված սկզբունք չկա: Ավելի վատն այն է, որ Արբեջանն առաջարկում է շրջան առ շրջան, մարզ առ մարզ դելիմիտացիա անել»,- ասաց նա։

Նշենք, որ արմավիրցիների հետ հանդիպմանը մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աշոտ Սիմոնյանը։

Աննա Գրիգորյանի ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ