Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները փարատելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի հիմնովին քննարկվի խնդիրը և փորձենք մեղմել նրանց մտահոգությունները: Նրանք դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ը 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Հայաստանի վերաբերյալ քայլեր չի ձեռնարկել և որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը