««Տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը այս իշխանության թեզը չէ։ Եթե խաղաղություն ես ուզում, պիտի պատերազմես։ Մենք 90-ակակներին հաղթել ենք մեր հզորությամբ»․ այս խոսքերի հեղինակը Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանն է։
Միտքն արտահայտել է 5 տարի առաջ՝ 05․03․2019թ․, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա շիրիմի մոտ ճեպազրույց տալիս։
Նա նաև ասում է․ «Այսօր էլ թշնամին վախենում է այս իշխանություններից, որովհետև սա ժողովրդական իշխանություն է, ժողովրդավար է և այս համախմբումից մեր թշնամին ավելի է վախենում։ Մեկ քայլով պատերազմը մեզանից հեռացել է»։
Թե որքան էր պատերազմը հեռացել մեզանից, երևաց հաջորդ տարի։ Իսկ Սասուն Միքայելյանն այս տարի նույն օրը նույն տեղում՝ 05․03․2024թ․, Եռաբլուրում, խոսում էր արդեն իշխանության շուրջ համախմբման մասին, քանի որ ծանր իրավիճակում ենք։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը