7or.am-ը գրում է․ Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա գերեզման էին այցելել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը՝ Վազգենի եղբայրը: Դա երկրեսանիության, ձևեր թափելու ցուցադրական ակտ էր:
Երեքն էլ անարգել են Վազգենի հիշատակը: Այն Վազգենի, ով որպես գործիչ կայացել էր Արցախով, ով հանդիսանում էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ջատագով, ով 1998-ի իշխանափոխությունն իրականացրեց Արցախի թեմայով:
Այսօր Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման ու լքեց իր հայրենիքը: Արամ Սարգսյանը կցված է Նիկոլին ու Վազգեն Սարգսյանի անունը տալով անարգում է նույն Վազգենին այնպես, ինչպես ադրբեջանցի այն զինվորը, որը Շուշիում թառել էր Վազգենի արձանի վրա:
Վազգենին ու նրա գործը ուրացել է նաև Սասուն Միքայելյանը, ով ազատամարտիկի անվան տակ փող է դիզել ու լիզում է Նիկոլի ոտքերը: Ըստ Սասունի՝ 2018-ի «թավիշին» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը:
Նիկոլենք այսօր միտումնավոր փչացնում են հայ-ռուսական հարաբերությունները՝ ճանապարհ բացելով թուրք-ադրբեջանական զույգի համար:
Ահա այս երեքը գնացել ու ծաղիկներ են դրել Վազգենի շիրիմին: Ավելի մեծ լկտիություն և կեղծավորություն դժվար է պատկերացնել: Բայց դե սրանցից այլ բան չէր էլ սպասվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը