04 03 2024

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ում՞է խիստ ձեռնտու Հայաստանի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմ» հրահրելը․ Արման Աբովյան

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ում՞է խիստ ձեռնտու Հայաստանի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմ» հրահրելը․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շտապում եմ տեղեկացնել բոլոր ռուսատյացներին և ռուսամոլներին ։
Սերգեյ Լավրովի հայտարարությունները պարապ զրույց կամ պարզապես բառեր չեն:
Դրանք թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար լավ բան չեն խոստանում , նվազագույնը փոխադարձ հարաբերությունների հեռանկարների մասով։
Իսկ հիմա մի կողմ դնելով քաղաքական կոռեկտությունը, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե ում՞է խիստ ձեռնտու Հայաստանի և Ռուսաստանի միջև "սառը պատերազմ" հրահրելը։
Հասկացաք ի՞նչ է իրականում տեղի ունենում։
Հուսով ենք ՝ հասկանում ենք, թե ինչ իրադարձությունների շեմին կարող ենք հայտնվել ։
Գրողը տանի, դուք հասկանում եք ի՞նչ է սպասվում։
Իշխանությունը լրիվ անջատել է բանականությունը, հանուն իրենց աթոռների ՝ երկիրը հասցնել ամենասուր ճգնաժամի եզրին ՝ աշխարհի ամենաուժեղ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի հետ։
Իսկ հիմա լուրջ, մենք գոնե հասկանում՞ ենք հետևանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ