Մեր տան մոտ չի եղել, այլ մեր հարևանի բակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով իր տան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:
Հարցին՝ կա՞ մարդ, որ ցանկանում է իրեն վնասել, պատգամավորն ասաց, որ չի կարծում:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ՔՊ-ի՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակի մոտ ռումբ կա, իսկ փետրվարի 22-ին պայթուցիկ է հայտնաբերվել ՔՊ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը