27 02 2024

Փաշինյանն իր անձնական կուրացիայի տակ է վերցրել Լևոն Քոչարյանի գործը․ դատախազը Աշոտիկի ընկերն է․ Politik.am

Փաշինյանն իր անձնական կուրացիայի տակ է վերցրել Լևոն Քոչարյանի գործը․ դատախազը Աշոտիկի ընկերն է․ Politik.am

Այսօր՝ փետրվարի 27-ին, մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և քաղաքական ակտիվիստ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Լևոն Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 4 ոստիկանի ծեծի ենթարկելու մեջ, չնայած տեսախցիկները հակառակ պատկերն էին ֆիքսել։ Ինչևէ։ Մեզ հասած տեղեկութունների համաձայն, մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանը բավականին սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ և հենց այդ պատճառով էլ նրան է «վստահվել» մեղադրանքի պաշտպանությունը։ Դատախազական համակարգի և Նիկոլ Փաշինյանի միջև փոխադարձ անվստահություն կա, ուստի Փաշինյանը որոշել է անձնական կուրացիայի տակ վերցնել գործը։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հարց ուղղեց դատախազին, թե ինչ հարաբերություն ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Դատախազը, սակայն, հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնենք, որ այդ դատախազը Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանողն էր նրան «առևանգելու» գործով և մտերմիկ ելույթ էր ունենում Աշոտ Փաշինյանի հետ։ Դատկան այս նիստերի ընթացքում տարբեր դրսևորումներով, կարծում ենք, կերևան Նիկոլ Փաշինյանի ականջները։ Նշենք, որ դատավորը Կարեն Ֆարխոյանն է, որը ևս հայտնի է որպես իշխանությունների սրտի դատավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ