Հունաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից և առաջընթացի հույս հայտնեց:
«Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին , ուր ենք հասել և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար, իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և ՀՀ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը