Նոր սահմանադրությամբ ՀՀ-ին արգելվելու է անդամակցել ռազմաքաղաքական դաշինքների. եթե տեղեկությունը սխալ է, թող իշխանությունը հերքի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ մանրամասներ հայտնելով ՀՀ սահմանադրության փոփոխությունից:
«Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա, իմ տեղեկություններով, սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայությունը, այսինքն, սահմանադրական մակարդակում Հայաստանի Հանրապետությանն արգելվելու է անդամակցել ռազմաքաղաքական դաշինքների, այլ կերպ ասած, ոչ միայն կորսվելու են, ջարդվելու են գործող անվտանգային երաշխիքները, այլ նաև սահմանադրորեն ֆիքսվելու են դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունները, թեպետ դրա աշխարհաքաղաքական կապիտալը և ոչ էլ մտավոր ունակությունները գործող վարչակազմը չունի»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը