Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։
Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։
Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։
Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը