24 02 2024

Եկեղեցու դեմ հարձակումներ 2018-ից են. Անդրանիկ Թևանյան



Սա պլանավորված գործողություն է՝  նպատակ ունենալով հարձակվել մեր ավանդական ինքնության հետ առնչվող կառույցների վրա: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն ակցիայի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Սրանք բոլորը քայլեր են, որոնք ուղղված են մեր հասարակությունը ատոմիզացնելու, բաժանելու սև ու սպիտակների, թշնամիների և դրա համար էլ հարձակվել են եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին այն ինստիտուտն է, որը դիմադրում է ազգային ինքնության դեմ հարձակումներին»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ