Մեր իրավունքն է համագործակցել թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իրանի հետ։ Այս մասին Երևանում Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա հայ-ֆրանսիական համագործակցությունը Հայաստանի անունից է և ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը մյուս գործընկերների հետ։ Կարծում եմ, նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պետք է անեն։ Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև խոսքը վերաբերվում է մեր շահին և մտահոգվողը պիտի մենք լինենք»,- հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը