Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբույքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Գործընկերներ Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հանդիպել ենք քաղաքացիներին, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել հայրենակիցներին հուզող հարցերին:
Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը