22 02 2024

Ինչո՞ւ էին Սամվել Շահրամանյանին կանչել Հակակոռուպցիոն կոմիտե



Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի մեջ նշված էր, որ ստացել են իմ՝ 2023թ-ի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը, որով տվել եմ այն հաղորդագրությունները, ըստ որի Արցախի որոշ պաշտոնայների կողմից ֆինանսական խախտումներ են թույլ տրվել, ընդունեն որպես հանցագործության մասին հաղրոդում։

Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ ու այդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա։ Անուններ չեմ ուզում այս պահին նշել, վարույթ իրականացնող մարմինը ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը։ Մեզ համար կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները ու եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ