22 02 2024

Արցախի հետ կապ ունեցող ամեն ինչի վրա փորձում են կափարիչ դնել․ Արցախի նախագահ



Այսօր՝ փետրվարի 22-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի աշխատակցին՝ թմրանյութ պահելու ու իրացնելու կասկածանքով ձերբակալելուն, ասաց․

«Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է։ Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը:

20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն՝ նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում և առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները:

Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- ընդգծեց Շահրամանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ