20 02 2024

Արցախը հայկական է, Արցախը հայինն է․․․ Դավիթ Շահնազարյան

Արցախը հայկական է, Արցախը հայինն է․․․ Դավիթ Շահնազարյան

Այսօր նշում ենք Արցախյան շարժման 36-ամյակը։ Համաժողովրդական շարժում, որը սկիզբ առավ համազգային գաղափարի շուրջ և դարձավ այդպիսին։Այնուհետև ունեցանք առաջին Արցախյան պատերազմ,որում հայ մարդը դարձավ զինվոր,հայրենիքի պաշտպան և հայրենասիրությամբ տոգորված անկախ Հայրենիք՝ Հայաստան ու Արցախ կերտեց։Ինչ բաց թողեցինք մենք․արժանավույնս չգնահատեցինք մեր հերոսներին,զոհվածների ընտանիքներին և ամենակարևորը չստեղծեցինք ազգային գաղափարախոսություն։Ազգային գաղափարի շուրջ համախմբված ժողովրդին չտվեցինք ազգային գաղափարախոսություն,որի արդյունքում Հայրենիքը դարձավ <<ոչինչ>>։Որպես հետևանք կորցրեցինք Արցախը,վտանգված է Հայաստանը։
Այս օրը ցանկանում եմ նոր ազգային վերածնունդ և ամենակարևորը ազգային գաղափարախոսություն,որի շուրջ պետք է համախմբել աշխարհի ողջ հայությանը։
Արցախը հայկական է,Արցախը հայինն է․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ