20 02 2024

Հայաստանի պաշտոնյաները մեզ հետ որևէ շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն ունենալ. Մետաքսե Հակոբյան

Հայաստանի պաշտոնյաները մեզ հետ որևէ շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն ունենալ. Մետաքսե Հակոբյան

Այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողներ հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարեց․

«Մեր միասնականությունը, որ  ի ցուցադրություն աշխարհի եղավ, որևէ մեկը չկարողացավ կանգնեցնել: Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ Արցախը հայաթափվել է: Մենք առավել քան կարիքն ունենք միասնական լինելու և մեր օրակարգում այլ խնդիր պետք է չունենանք: Ես տեսնում եմ, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պատրաստ է պայքարել իր ինքնության, հայկականության, ուղղակի պետք է դա ճիշտ կազմակերպել և այդ միասնականությունն իր արդյունքը կտա»:

Հարցին՝ ՀՀ իշխանություններից որեւէ մեկին հրավիրե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ հրավեր եղել է, թե ոչ, բայց այս պայմաններում դա հնարավոր էլ չի, իրենք մեզ հետ ուղղակի շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այսպիսի միջոցառմանը»:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ