19 02 2024

Թոշակառուները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար. «Մայր Հայաստան»

Թոշակառուները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար. «Մայր Հայաստան»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել.


«Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանում իշխող փոքրամասնության կոալիցիան, օգտվելով ավագանիում առկա իրավիճակից, քաղաքային տրանսպորտից օգտվելու գների կտրուկ բարձրացման գործընթաց է նախաձեռնել: «Մայր Հայաստանը» դեմ է այդ ամենին և ներկայացրել է փոխադրավարձի հետ կապված իր նախագիծը:

Ըստ այդմ՝

- ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան,

- կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար,

- քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը կարող է նվազել:

«Մայր Հայաստանն» առաջարկում է 1-օրյա, 7-օրյա, 1-ամսյա, 6-ամսյա և 1-ամյա տրանսպորտային քարտերի կիրառում, և եթե քաղաքացին 1 օրվա ընթացքում 4 և ավելի անգամներ օգտվում է քաղաքային տրանսպորտից, ապա այդ դեպքում միավոր փոխադրման արժեքը կարող է պակաս լինել 100 դրամից:

Մեր առաջարկներն են՝

1) 1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,

2) 7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2.000 դրամ,

3) 30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5.500 դրամ,

4) 180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,

5) 365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ:

Մենք կոչ ենք անում քաղաքացիներին՝ պաշտպանել մեր առաջարկները: Իսկ եթե իշխանությունները չընդունեն մեր առաջարկներն ու գնան թանկացումների, ապա կոչ կանենք քաղաքացիներին դուրս գալ պայքարի՝ թույլ չտալու համար այդ թանկացումներն ու կանխելու գերշահույթներ ստանալու ՔՊԿ-ական ծրագրի իրականացումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ