16 02 2024

Լայնամասշտաբ պատերազմը ոչ ոք բացառել չի կարող․ Արտակ Զաքարյան



Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով հարցին, որ սահմանային լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հասել է արդեն իր մերձավորներին, ո՞րն է իր գնահատականը՝ պատասխանեց․

«Մի բանաձեւ մնում է ուժի մեջ, քանի դեռ սրանք են իշխանության, որեւէ լավ բանի սպասել չի կարելի: Մենք արդեն չենք էլ քննարկում սրանց ստերը՝ բանակի բարեփոխումներ եւ այլն…Ակնհայտ է, որ ոչինչ չի արվում սահմանների անձեռնմխելիության, ՀՀ տարածքային ամբողջականության եւ նրա վերականգնման, ամբողջականության խնդրի լուծման համար: Ոչինչ չի արվում, բացի պատեպատ ընկնելուց, որպեսզի հնարավորինս երկարաձգեն կապիտուլյանտի իշխանությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ