16 02 2024

Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան

Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ ցերեկը՝ Վահան Քերոբյանի հրաժարականի տեքստը կարդալուց հետո գրեցի, որ էսա քրգործեր են հարուցվելու, եթե արդեն չկան հարուցված։

Հետս վիճում էիք...

Գործերը, ինչպես այսօր իմացանք, կային (և սա դիկտատորական ստանդարտ սխեմա է) ու Քերոբյան Վահանին արդեն մեղադրանք է առաջադրվել։

Վահանն այս օրվա գալը պետք է հասկացած լիներ դեռ այն օրը, երբ Նիկոլը 2020 թվականի նոյեմբերին իրեն փրկած Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին սկսեց փուռը տալ։

Բայց չգիտեմ ինչու անխտիր բոլորին թվում է, թե հենց իրենք կարողանալու են սատանայի մայլում քյանդրբազություն անել, սատանայի հետ գործարքների գնալ ու շահած դուրս գալ։

ՀԳ. Ի դեպ, գուցե շատ եմ առաջ ընկնում, բայց Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին։ Նու, կամ էլ Նիկոլի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնի, բայց էդ երկրորդի համար դժվար դուխը և հնարավորությունները հերիքեն...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ