Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԻ ՍՏՌՈԻԼԻ, ՍՏՌՈԻԼԻ Ի ՆԱԿԱՆԵՑ ՇԻՆԵՑԻՆՔ © Նիկոլ Փաշինյան...
Լրահոսս ողողված է Նիկոլի խոսքերով, թե բա լայնածավալ պատերազմի վտանգ է տեսնում։
2020 թվականի նոյեմբերի 10-ից գոռում-գոչում ենք, մեզ ճղում ենք, որ ամեն իր քայլով մեզ տանում է պարտվողական պատերազմի երախը։
Մեր ահազանգերը խլացնում էին խաղաղության օրակարգի, խաղաղության խաչմերուկի, «սահմանները կբացվեն՝ բիզնես կանենք»-ի մասին մուղամներով՝ միաժամանակ քանդելով պետության անվտանգության բոլոր համակարգերը։
Բայց դա մի կողմ... Ահա մի լուր, որն այս աղմուկի մեջ հաստատ չեք նկատելու. Նիկոլը որոշել է վերացնել ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը...
Այսինքն հա՛մ գոռգոռում է, թե. «Էսա Ալիևը հարձակվելու է», հա՛մ աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքում Հայաստանի դիրքերը լրացուցիչ թուլացնում է։
Բա հիմնավորումը կարդացեք. «հաստիքը ... տևական ժամանակ թափուր է և ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ»։
Հ.Գ. Էս էլ ձեր արևմտամետ գործիչը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը