Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը անթույլատրելի է, նա փաստացի արձանագրեց, որ խաղաղության դարաշրջանն ավարտված է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մի բան ակնհայտ է, որ Աիևը խաղաղություն չի ուզում, նրա նպատակը ամեն անգամ մի նոր բան գրավելն է, իսկ այս իշխանությունը ոչիչ չի անում դրա դեմն առնելու, երկիրը պաշտպանելու համար: Պատերազմից երեք տարի անց նույնիսկ չգիտեն, թե ինչ քարտեզներով և ինչ տարբերակով են սահմանազատում անելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը