14 02 2024

Հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային

Հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային

«Երևանի պաշտոնական ղեկավարության կողմից անմիջականորեն հովանավորվող լրատվամիջոցները մեկ-մեկ կարդում ես ու մի հարց է ծագում` մի՞թե նրանց նպատակը մեր ժողովուրդներին գժտեցնելն է, երկկողմ հարաբերությունները վատացնելը»,- այսօր իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ի պատասխան` հայ լրագրողը նկատեց, որ հայկական լրատվամիջոցները ամեն ինչ լուսաբանում են անկողմնակալ: Զախարովան չհամաձայնեց` նշելով, որ ոչ միայն անկողմնակալ չեն, այլ ֆեյքերի միջոցով կոնկրետ թշնակաման նպատակներեն հետապնդում:

Հայ լրագրողը հարց հղեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային` տարակուսություն հայտնելով Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի կողմից կիրառված մի շարք արտահայտություններին, մասնավորապես` հակաահաբեկչական գործողություն» ձևակերպմանը: «Ինչ ահաբեկիչների մասին է խոսքը գնում, եթե այդ տարածքում ձեր խաղաղապահներն են վերահսկում»,- հարցրեց լրագրողը:

Մարիա Զախարովային հարցն անկհայտորեն դուր չեկավ, նա կոչ արեց նույն մանրազնինությամբ հետևել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներին ու հայտարարություններին: «Ռուս խաղաղապահ կոնտինգենտն այս տարիների ընթացքում բարեխճորեն կատարել է իր պարտականությունները: Հենց ռուս խաղաղապահներն են կարողացել 2023 թվականին հասնել կողմերի միջև զինադադարի: Նրանք են, որ լայնածավալ հումանիտար օգնություն են ցուցաբերել: Եթե չեք նկատել, թե որտեղ են հիմա ահաբեկիչները, ուրեմն ուժայիններն ու խաղաղապահները վատ չեն կատարել իրենց գործառույթը:

Փառք տվեք աստծուն, որ նրանց չեք տեսնում ու չեք լսում, պետք է դադարեցնել այս բանավոր լարախաղացությունը, սա բոլորին է վերաբերում: Ուշադիր եղեք բառերի հանդեպ»,- հորդորեց Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ