Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում․ մենք մեր հարցը լուծել ենք։
Փետրվարի 14-ին երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ ասելով, որ այս հարցում Ադրբեջանին ու Հայաստանին միջնորդներ պետք չեն։
Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում, Ալիևն ասել է.
«Յուրաքանչյուր ոք, ով ծույլ չէ, ցանկանում է զբաղվել այս հարցով: Գնացեք և զբաղվեք ձեր գործերով: Մենք լուծեցինք մեր հարցը:»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը