13 02 2024

ՔՊ-ական պատգամավորի հույսը խաղաղության պայմանագիրն է, բայց․․․



Այդպիսի միջադեպեր եղել են ու լինելու են, պետք է նվազագույնի հասցնել դա, և դրա համար մի շարք աշխատանքներ են պետք իրականացնել։ Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգմավոր Արմեն Խաչատրյանը։

«Վերջին 30 տարում տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի։ Իհարկե, անելու է, և եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, ապա այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի, բայց ինչ էլ լինի, մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի և ցանկացած հարձակման»,- նշել է խաչատրյանը։ 

Վերջինս նաև հորդորել է համայնքի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին ավելորդ տեղեկատվություն չտալ, խառը լուրեր չհայտնել, և որ բոլորը առաջնորդվեն միայն ՊՆ պաշտոնական տեղեկատվություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ