12 02 2024

Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ․ Պեսկով

Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ․ Պեսկով

Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան, Ռուսաստանը կարիք ունի իր հայ գործընկերների որոշակի հավաստիացումների՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այս հարցը դեռ պետք է լուծվի: Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն ասել ենք, որ, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք հանձնառու ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։ Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ