2024-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան, RIA Novosti-ին ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։
«Իհարկե, մի քանի անգամ։ Պուտինի այցը Չինաստան անպայման կկայանա»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարվա համար պատրաստվում է Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը