08 02 2024

Թավշյա հեղափոխությունը կբերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը․ Փաշինյանը՝ Արցախը հանձնելուց 4 ամիս առաջ



2020 թվականի մայիսի 22-ին Շուշիում տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերը իզուր են, և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը անխուսափելիորեն և հրամայաբար պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման»։

Ի հեճուկս այս ելույթի՝ 2023 թվականի մայիսի 17-ին Փաշինյաանը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը իր սահմաններում 86,6 հազար քառ․կմ տարածքում, որտեղ մտնում է նաև Արցախը։  5 օր անց՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսում, կրկնում է նույնը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ