Տուգանքի մատերիալ քաղաքացին իր իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ գումար պետք է մուծի: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ոստիկանությանը տրվում է իրավասություն ոչ միայն արգելելու հավաքները, այլ նաև տեղում արձանագրություն կազմելու և հավաքին մասնակցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու: Դրանից հետո, եթե անձը ուզում է, կամ վիճարկում է ոստիկանության գործողությունը՝ իրեն տուգանելու մասին, մուծում է 7 տոկոս գումար, որպեսզի գնա և պաշտպանի իր իրավունքները դատարանում: Կամ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը. մենք գիտենք, որ ոստիկանությունը օրինական պահանջի անվան տակ ձևակերպում է ցանկացած հայտարարություն և ունենում իրավասություն այդ պահանջին չենթարկվողի դեմ կիրառե հարկադրանքի միջոց: Զուգահեռաբար հիմա տրվում է իրավասություն, որ կարող եք նաև տուգանել: Սա ոստիկանապետական համակարգի ամրագրում է»,- նշել է նա:
Պատգամավորի խոսքով՝ դատական հայցեր ներկայացնող տուրքերը անհամաչափ մեծացել է, ինչը խաթարում է արդար դատաքննության մատչելիության հնարավորւթյունն ու իրավունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը