07 02 2024

Չի կարելի շպագատ նստել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Ալեքսանդր Դուդչակ. Alpha News

Չի կարելի շպագատ նստել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Ալեքսանդր Դուդչակ. Alpha News

Alpha News-գրում է.

ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռազմական գործընկերության առաջնահերթությունների փոփոխության մասին:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցնում է եզրագծին, և դա մենք տեսնում ենք երկար ժամանակ։ Հայաստանի քաղաքական իշխանության գլխին նստած «սորոսականը» պարզապես կործանում է իր պետությունը։ Երբ Փաշինյանն ասում է՝ ռազմական ոլորտում համագործակցել միայն մեկ ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, դա ճիշտ չէ, պետք է համագործակցել բոլորի հետ, ուզում եմ հարցնել, թե որ ապուշների համար է դա շարադրում։ Նման բան չի լինում։ Չի կարելի նման շպագատ նստել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Խիղճն ու հիշողությունը կորցրած այդ մարդն ուզում է վերջ տալ հայ ժողովրդին։ Նա դա անում է, և նրա մոտ, ըստ ամենայնի, ստացվում է։

Ես հասկանում եմ, որ ժողովուրդը մեղավոր չէ, նրա իշխանության գալն այնտեղ կազմակերպել են։ Եվ ոչ միայն Հայաստանում է նման բան տեղի ունեցել, նման բան տեղի է ունեցել Վրաստանում, Ուկրաինայում և շատ այլ պետություններում», - նշել է Դուդչակը։

Փորձագետի կարծիքով՝ այս նախագիծը, որը բերել է Փաշինյանի վերնախավը, հաջողությամբ շարունակում է գոյություն ունենալ՝ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ