Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հանրային ռադիոյին տված վերջին հայտնի հարցազրույցին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հայտարարության ժամանակ առաջարկեց շարունակել Փաշինյանի հնչեցրած փիլիսոփայությունն ու տրամաբանությունը․ «Մի օր էլ մեզ կասեն ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում կզեք, կզեք ու կզած ապրեք, տեսնում եք թրեր ու զենքեր են թռչում, տենց ավելի հեշտ ա։ Հետո կասեն էդ ի՞նչ զենք ա կողքիդ ամրացրած պաշտպանվելու համար, հանի։ Ու առհասարակ էտ գոտին էլ հանի, որ երբևէ չկարողանաս զենք կրել՝ ինքդ քեզ պաշտպանելու համար»։
Շարունակելով շարքը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը եզրափակեց այսպես․ «Ի՞նչ էր ասում, պետական ազգ՝ պետական ժողովուրդ։ Իմ ժողովուրդը 2 պետություն է ունեցել մինչև ձեր գալը։ Մեր ժողովուրդը պետկան ժողովուրդ ա, ձերը՝ չգիտեմ»։
Մանրամասները՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը