06 02 2024

Այս իշխանության համար կարևորը հաց ուտելը, քնելն ու հարկ վճարելն է. Լևոն Քոչարյան



Առանձին խոսակցություններ եղել են, բայց խմբակցության նիստ Սահմանադրության փոփոխության մասով դեռ չի եղել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Սահմանադրության հետ կապված իշխանությունը դեռևս տրամադրություններ է ստուգում: Ինձ համար անընդունելի է այն, ինչ ուզում են անել, մեզ ուզում են զրկել հայ լինելուց, դարձնել մի տարածք, որտեղ մարդիկ ուղղակի ապրում են, հաց են ուտում և հարկ են վճարում», -ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ