«Եթե մենք Դոմբասում ոչինչ չանեինք, չօգնեինք, Ղրիմում լքեինք մարդկանց, ինչի՞ կվերածվեր մեր երկիրը։ Զառամյալ, բոլորի համար անպետք մի երկրի, որին որին կհովանավորեին և «գլուխը կշոյեին»»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Տուլայի մարզում պաշտպանական արդյունաբերության աշխատակիցների հետ հանդիպմանը։
«Նրանք տնտեսության մեջ այնպիսի կանոններ կստեղծեին, որ կխեղդեին մեր բոլոր մրցակցային առավելությունները, պաշտպանական հնարավորությունները՝ կխլեին»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը՝ հավելելով՝ «Մենք միասին ցույց տվեցինք, որ ինքնաբավ երկիր ենք՝ տնտեսության, ֆինանսների, սոցիալական և այլ ոլորտներում»։
Տեսանյութը՝ Yerevan.Today-ի տելեգրամյան ալիքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը