Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում։
Եթե մեր տարածաշրջանում նման խնդիր ունեցող պետություն կա, ապա դա հենց արհեստածին Ադրբեջանն է, արհեստածին ամեն ինչով, սկսած անվանումից, վերջացրած՝ իրեն վերագրող մշակույթով և տարածքով։
Չի կարելի ադրբեջանացնել Հայաստանը, որովհետև դա դեռևս Արտաշես Ա-ի ժամանակներից բյուրեղացած հայկական պետականությունը կործանման տանելու ուղիղ ճանապարհն է՝ ճանապարհ դեպի դժոխք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը