31 01 2024

Հայաստանի գլխավոր օրակարգն է իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի գլխավոր օրակարգն է իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի գլխավոր օրակարգը․ իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում

1.Վերականգնել բանակը,

2.Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան–Արևմուտք բախման թատերաբեմ,

3.Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարվախ իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց,

4․ Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք սահմանադրությա փոփոխությունով չի լինելու, ոչ էլ հակառուսական ու հակաիրնական քաղաքականության մանրադրամ դառնալու տարբերակով է լինելու,

5․ Վերը նշված կետերի կյանքի կոչումն անհնար է օրվա իշխանությունների պարագայում։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում։ Նա խոսում է խաղաղությունից, բայց բերել ու բերում է պատերազմ ու պարտություն։ Իրական «Խաղաղության» կուսակցությունը պետք է փոխարինի նիկոլական «Պատերազմի ու պարտության» կուսակցությանը։ Միայն այդ դեպքում Հայաստանը գոյություն կունենա ու հետագայում կզարգանա։ Մյուս տարբերակները քննարկման ենթակա չեն։

Սա՛ է այսօրվա գլխավոր օրակարգը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ