29 01 2024

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարար է նշանակել

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարար է նշանակել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուբեն Սիմոնյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ