27 01 2024

Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է. Սամվել Հակոբյան

Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է. Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․

«Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Մայր Հայաստանի» որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով: Եղել է երկու հայց: Մեկը 1-ին ատյանի դատարանը մերժել է, և մենք այդ մերժումը վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում: Մյուս հայցն ընդունված է և այդ վարչական գործով դատական նախնական նիստը նշանակված է այս տարվա մարտի 5-ին:
Հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է Ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին Ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել:
Քաղաքապետ ընտրվելու հարցում ՔՊԿ-ն ստվերային գործարքի գնաց ու քվորումի ապահովման միջոցով ստացանք փոքրամասնության իշխանություն: Բայց միևնույն է լիազորությունների ստանձնումն օրենքի խախտմամբ է եղել: Երևի քաղաքապետի աթոռը վերցնելուց հետո հավանաբար ուրախացել ու մոռացել էին գործարքը փաթեթով կայացնել, որպեսզի հատուկ նիստին էլ քվորում լիներ, սակայն դա իրենց խնդիրն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ