«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Սառա Մելքոնյանն Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ կանխատեսումներ ունի, Նիկոլ Փաշինյանը ե՞րբ կհեռանա:
«Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը և բարոյականությունը։ Փաշինյանի նման վարչապետին դեռևս հանդուրժելը վիրավորանք է և խարան հայերի համար։ Երբ հանգուցալուծվի մեր ազգային բարոյականության ճգնաժամը, ապա Փաշինյանին հեռացնելը մի քանի շաբաթվա հարց է իրականում»,- ի պատասխան՝ նշել է ՀՀԿ փոխնախագահը։
«Իհարկե, Նիկոլին կարող են փոխել նաև դրսից՝ բերելով հերթական կամակատարին։ Բայց արդյոք դա պե՞տք է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդն ինքը պիտի լինի իր Հայրենիքի տերը։ Իսկ թե ինչերի են ընդունակ նրա վզին դրսից փաթաթված դրածոները, վկայում են Եռաբլուրը և հայաթափված Արցախը, Շուռնուխը և Տավուշի սահմանամերձ գյուղերը, իշխանավորների դղյակները և պարալիզացված բանակը»,- ասել է Արմեն Աշոտյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը