Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում:«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Դժվար է ասել, թե Իրան-Պակիստան հարաբերությունները վերջին իրադարձություններից հետո ինչպիսի ընթացք կբռնեն ընթացիկ փուլում, բայց հասկանալի է, որ Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում:
Իրավիճակի լիցքաթափման հարցում կարևոր է Չինաստանի միջնորդական ջանքերը, ով երկու երկրների հետ էլ լուրջ համագործակցության փորձ ունի, սակայն Պակիստանի ապակառուցողական պահվածքն ու նրա գործողությունների արտաքին կառավարման գործոնը կարող է ինչ-որ պահի պայթեցնել տարածաշրջանը:
Պակիստանը վաղուց ահաբեկչություն բուծող, բազմացնող և արտահանող երկիր է, ագրեսոր պետություն, ով իր ներդրումն ունի նաև Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի գործում:
Նույնիսկ որոշ տեղեկությունների համաձայն, պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին:
Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո, տարբեր երկրներում, այդ թվում` Պակիստանում, լեգիտիմ թիրախներ փնտրելն ու խոցելը լրիվ օրինաչափ էին և տեղավորվում էին պատժիչ գործողությունների տրամաբանության մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը