Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Միանշանակ ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի արդարացի բանաձևի ընդունումը։ Սա իսկապես բարեկամական քայլ է։
Սակայն տեղին կլինի «ոգևորվել» և հաղթանակ համարել այս բանաձևը միայն և միայն այն դեպքում, երբ բանաձևն իր արտացոլումը կստանա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև կդառնա գործադիր իշխանության համար կանոնակարգավորված գործունեության հիմք։
Հակառակ դեպքում, սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդարացի բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին։
Եվ, այնուամենայնիվ, պետք է ասել` «Vive la France»:
Բարեկամը ճանաչվում է վտանգների մեջ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը