Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։
Այս մասին Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավամեսյանը:
«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։
«Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը