Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից և դրանց իրականացման մեկնարկից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն սկսեցին ակտիվ միջամտել գործընթացին։
Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում Ղարաբաղի տարածքը նկարագրվել է որպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև եղել է ըմբռնում, որ բանակցություններ են ընթանում կարգավիճակի թեմայի շուրջ. դեռ պետք է շարունակել, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեն այդ հարցը:
«Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը... և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի: Սա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը