Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացած մասունքներ դեռ կան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մասունքներ կան, որոնք բազմիցս փորձաքննվել են և դրանց արդյունքները մշտապես նույնն են եղել։ Դեպք է եղել, երբ փորձաքննության միջոցով 44-օրյա պատերազմի զոհված մասնակիցը նույնականացվել է, բայց հարազատները հրաժարվել են հուղարկավորել այդ մասունքը։ Այդ պարագայում պետությունն իր վրա է վերցնում հողին հանձնելու գործընթացը»,– նշեց Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը