12 01 2024

ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են քրտնաջան աշխատել համագործակցության խորացման ուղղությամբ. Վասիլիս Մարագոս

ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են քրտնաջան աշխատել համագործակցության խորացման ուղղությամբ. Վասիլիս Մարագոս

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ 2024թ.-ից ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են քրտնաջան աշխատել համագործակցության խորացման ուղղությամբ։

«Այս համատեքստում ուրախ էի ողջունել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը, որն այցելեց Հայաստան 2024-ի հունվարի 9-11-ը և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները։

Հիշեցնենք, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուսումնասիրել ԵԽՀ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ