08 01 2024

Հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները կհանդիպեն․ Արմեն Գրիգորյան

Հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները կհանդիպեն․ Արմեն Գրիգորյան

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց նաև, թե դելիմիտացիայի հանձնաժողովները կհանդիպեն։

«Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին բանավոր հավաստիացնում է, որ ընդունում է Հայաստանի առաջադրած սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։

«Այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է միջանցքային տրամաբանության բացառում»,- վստահեցրեց Գրիգորյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ